Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Շախմատի կանանց ընտրանին ոչ մի հնարավորություն չտվեց Իռլանդիային. Օլիմպիադա

Շախմատի կանանց ընտրանին ոչ մի հնարավորություն չտվեց Իռլանդիային. 
Օլիմպիադա

ԵՐԵՎԱՆ,1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց ընտրանին հաղթանակ տոնեց Համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հնդկական Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրում Զավեն Անդրիասյանի գլխավորած թիմը մրցեց Իռլանդիայի ընտրանուն դեմ և բացարձակ հաղթանակ տոնեց` 4:0: Հաղթանակներ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Մինչ այս ազգային թիմը երկու հաղթանակ էր տոնել (Բոտսվանա և Նորվեգիաև զիջել էր Էստոնիային: Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am