Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Լոնդոնում հարձակվել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա

Լոնդոնում հարձակվել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոնդոնում մի խումբ ծայրահեղական ակտիվիստներ հարձակվել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկանում ենք ադրբեջանական լրատվական կայքերից և ադրբեջանական տիրույթի սոցցանցային հրապարակումներից։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ' հարձակվողները եղել են «Մահդիի ծառաների միություն» կոչվող շիա մահմեդական կազմակերպության անդամներ։

Լոնդոնի ոստիկանությունը բերման է ենթարկել դեսպանատան վրա հարձակված անձանց։ Կատարվածի առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն Մեծ Բրիտանիայի իշխանություններից պահանջել է ապահովել իր դիվանագիտական ներկայացուցչության և դիվանագետների անվտանգությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am