Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են մասնագիտական հավաք- պարապմունքներ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են մասնագիտական հավաք-
պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերում իրականացվող միջոցառումների համակարգված լուսաբանման և տեղեկատվական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով օգոստոսի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման խմբերի անձնակազմերի հավաք-պարապմունքներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարապմունքների ընթացքում զինծառայողներին ուսուցանվել են տեղեկատվական անվտանգության ապահովման, գաղտնիության ռեժիմի պահպանման կարգը, զինված ուժերի գործունեության լուսաբանման կազմակերպման առանձնահատկությունները։ Դասախոսություններով հանդես են եկել ՊՆ մամուլի քարտուղար Ա․ Թորոսյանը, ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Ս․ Ստեփանյանը և այլք։

Տեսական և գործնական առաջադրանքների միջոցով ստուգվել են զինծառայողների մասնագիտական կարողությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am