Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարդենիս համայնքի ղեկավարը պարգեւատրել է միջազգային փառատոնի առաջին մրցանակակիր Սպարտակ Մարգարյանին

Վարդենիս համայնքի ղեկավարը պարգեւատրել է միջազգային փառատոնի առաջին 
մրցանակակիր Սպարտակ  Մարգարյանին

ԳԱՎԱՌ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել եւ պարգեւատրել է Վարդենիս համայնքի Խաչաղբյուր  գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ, Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցի շվիի բաժնի շրջանավարտ Սպարտակ  Մարգարյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Սպարտակ Մարգարյանը վերջերս  մասնակցել է Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում "Славянский базар" միջազգային մրցույթի շրջանակներում կայացած “Радуга над Витебском” ամենամյա մրցույթ-փառատոնին եւ «Գործիքային կատարողական արվեստ» անվանակարգում (դուդուկ) արժանացել  առաջին  կարգի մրցանակի:

«Սպարտակը հայ երգարվեստը եւ  մեր համայնքի անունը հնչեցրել է միջազգային բեմում։ Նման հաջողությամբ կարելի է միայն հպարտանալ, ուստ նա արժանի է ամենայն խրախուսանքի։ Հավատացած եմ, որ Սպարտակը կշարունակի փայլել հանրապետական ու միջազգային այլ բեմերում»,-նշել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am