Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Podcast-ՍոցUp.Պետությունը նոր ծրագրով կխրախուսի գործազուրկ, այդ թվում՝ նպաստառու քաղաքացիներին աշխատանքի ընդունող գործատուներին

Podcast-ՍոցUp.Պետությունը նոր ծրագրով կխրախուսի գործազուրկ, այդ թվում՝ 
նպաստառու քաղաքացիներին աշխատանքի ընդունող գործատուներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն է տվել զբաղվածության ապահովման պետական աջակցության ևս մեկ ծրագրի, որի շրջանակում գործազուրկ, այդ թվում՝ նպաստառու քաղաքացիներին աշխատանքի ընդունող գործատուները կխրախուսվեն։ Ծրագրի համաձայն՝ գործազուրկ անձանց հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում՝ պետության կողմից գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում՝ 250,000 դրամի չափով, իսկ նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում՝ 350,000 դրամի չափով։

«Արմենպրես»-ը, ծրագրի մանրամասների մասին զրուցեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի հետ, ով նշեց, որ  նմանատիպ ծրագիր եղել է, սակայն հաշվի առնելով, որ փոփոխվում են գործատուների ու գործազուրկների պահանջները, այս ծրագիրը վերանայված տարբերակն է: «Ծրագրից կարող են օգտվել այն գործազուրկները,ովքեր 35 և ավելի տարեկան են և առնվազն վերջին երեք ամիսներին մեզ մոտ հաշվառված են եղել որպես գործազուրկ: Եթե գործազուրկը նպաստառու է,ապա միայն այդ փաստը բավարար է ծրագրից օգտվելու համար:  Նպաստառու գործազուրկների պարագայում տարիքի հետ կապված ու վերջին երեք ամիսները հաշվառված լինելը պարտադիր պայման չէ»,-ասաց նա:

Սարգսյանի խոսքով՝ գործատուների պարագայում կան չափանիշներ. Առաջին՝ ծրագիրն իրականացվում է մասնավոր ոլորտի գործատուների համար, երկրորդ՝ ծրագրից կարող են օգտվել այն գործատուները, որոնք ծրագրին դիմելու պահին արդեն իսկ երկու տարվա գործունեություն են ծավալել, երրորդը՝ ծրագրին դիմելուց վերջին երեք ամիսների ընթացքում ունեցել են առնվազն տասը և ավելի աշխատող և իրենց եկամուտները ամիսների ընթացքում չի նվազել, կամ նվազել է ոչ ավել, քան 5 տոկոսի սահմաններում:

Ժորա Սարգսյանը նշեց,որ գումարի տրամադրման համար գործատուն պետք է պայմանագիրը կնքի առնվազն մեկ տարով: «Եթե գործատուն աշխատանքի է ընդունում նպաստառու գործազուրկի սեզոնային աշխատանքներում, ապա կարող է պայմանագիրը կնքել ոչ թե մեկ տարով,այլ մինչև ութ ամիս ժամկետով»,-հավելեց նա:

Ծրագրերի հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ լսելով պոդքաստը:

 

Հեղինակ Անի Դանիելյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am