Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Իրանը նախատեսում է դեպի Հայաստան արտահանման ծավալները հասցնել մինչև 1 միլիարդ դոլարի

Իրանը նախատեսում է դեպի Հայաստան արտահանման ծավալները հասցնել մինչև 1 
միլիարդ դոլարի

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանից արտահանումը Հայաստան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Irna» գործակալությանը, այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: 

Զանջան նահանգի առևտրային պատվիրակության հետ հանդիպմանը դեսպանը Հայաստանը համարել է անվտանգ և հուսալի հաղորդակցման կամուրջ ԵԱՏՄ և ԵՄ երկրների հետ առևտրային հարաբերություններ հաստատելու համար։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրներ 6000, 7000 ապրանքների արտահանման համար Հայաստանի արտոնյալ սակագինը իրանցի գործարարներին թույլ կտա ներկա գտնվել նման շուկաներում:

Զոհուրին նշել է, որ մի քանի կարևոր նախագծեր Իրանի և Հայաստանի միջպետական հանձնաժողովի օրակարգում են:

«Իրանից Հայաստան արտահանման ծավալը ներկայումս հասել է 560 միլիոն դոլարի, և մենք նախատեսում ենք այն հասցնել մինչեւ 1 միլիորդ դոլարի», - հավելել է դեսպանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am