Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպաններն անտեսել են Շուշի այցելելու՝ Ադրբեջանի կառավարության հրավերը

Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպաններն անտեսել են 
Շուշի այցելելու՝ Ադրբեջանի կառավարության հրավերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպաններն անտեսել են Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Շուշիում կայացած խորհրդաժողովում:

«Այսօր Շուշիում չկան Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները։ Նրանք ցուցադրաբար անտեսել են ադրբեջանական կառավարության հրավերը»,- դժգոհել է Հաջիևը:

Ադրբեջանի նախագահի օգնականը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի այդ քայլը որակել է որպես «անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»՝ հավելելով, որ ամերիկյան և ֆրանսիական կողմերի կարծիքով հակամարտությունը դեռ ավարտված չէ։

Հաջիևը նաև անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հասցեին՝ նշելով, որ , որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, այդ երկրները «չեն նպաստել հակամարտության կարգավորմանը».

«Նրանք վատնել են մեր ժամանակը ամբողջ 30 տարի։ Չընդունելով հրավերը՝ նրանք հերթական անգամ անտեսեցին մեզ»,- բողոքել է Հաջիևը՝ նշելով, որ այլևս հրավեր չեն ուղարկի Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպաններին։ 

Ավելի վաղ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ադրբեջանում և Թուրքիայում հավատարմագրված շուրջ 70 դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ այցելել են 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ, մասնավորապես՝ Վարանդա (Ֆիզուլի) և Շուշի: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am