Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Վրաստանում մեկնարկել են ԱՄՆ-ի հետ համատեղ «Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժությունները

Վրաստանում մեկնարկել են ԱՄՆ-ի հետ համատեղ «Արժանի գործընկեր 2022» բազմազգ 
զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում օգոստոսի 29-ին մեկնարկել են ԱՄՆ-ի հետ համատեղ «Արժանի գործընկեր 2022» (Noble Partner 2022) բազմազգ զորավարժությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Interfax»-ը, այս մասին ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

«Զորավարժությունների նպատակն է բարձրացնել Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների եւ դաշնակիցների միջև պատրաստվածությունը և փոխգործակցությունը՝ Սև ծովի տարածաշրջանում կայուն և անվտանգ միջավայր ապահովելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն Վրաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Շվեդիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Սլովակիայի, Նորվեգիայի, Հունգարիայի, Լիտվայի, Ադրբեջանի, Գերմանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Էստոնիայի, Լեհաստանի ավելի քան 2 400 զինծառայողներ, ինչպես նաև Լիտվա-Լեհաստան-Ուկրաինա բազմազգ բրիգադի զինծառայողներ:

Զորավարժությունների բացման արարողությունը տեղի է ունեցել Վազիանի ռազմաբազայի տարածքում (գտնվում է Թբիլիսիի մերձակայքում):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am