Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Podcast-ՍոցUp. Նվիրաբերության ծրագրով բնակարան է հատկացվել մանկատան 46 շրջանավարտի

Podcast-ՍոցUp. Նվիրաբերության ծրագրով բնակարան է հատկացվել մանկատան 46 
շրջանավարտի

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված 163 անձանց հետ բնակարանների նվիրաբերության պայմանագրեր կնքելու ժամկետը երկարաձգվել է ևս 12 ամսով՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը, մինչ այս պահը 46 շահառուի հետ կնքվել է նվիրաբերության պայմանագիր:

«Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp-ի շրջանակում ծրագրի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը:

«Ծրագիրն ընդունվել է կառավարության որոշմամբ 2020 թվականի օգոստոսին: Խոսքը վերաբերում է 2003-2010 թթ ընթացքում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ձեռք բերված բնակարանների նվիրաբերությանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այդ թվականներին  մանկատան շուրջ 163 շրջանավարտների համար ձեռք է բերել բնակարաններ, որոնք անհատույց օգտագործման իրավունքով, պայմանագրային հիմունքներով հանձնվել են վերջիններիս: 2020 թվականի կառավարության որոշումով որոշվել է այդ բնակարանները նվիրաբերել նրանց: Միջոցառումը մինչև այժմ շարունակվում է, կան խնդրահարույց հանգամանքներ, որի պատճառով ծրագիրը ևս մեկ տարով երկարաձգելու համապատասխան որոշման նախագիծ ենք շրջանառել»,-ասաց Հարությունյանը:

Այսպիսով` նվիրաբերության պայմանագրեր կնքելու ժամկետը երկարաձգվել է ևս 12 ամսով՝ այսինքն մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այս պահի դրությամբ ծրագրից օգտվել է 46 շահառու, այսինքն 46 շահառուի հետ արդեն կնքվել է նվիրաբերության պայմանագիր: Պետությունն այդ բնակարանը նվիրաբերում է մեկ 2 տարվա ընթացքում չվաճառելու պայմանով: 2 տարի անց նրանք կարող են տնօրինել, ինչպես ուզում են: Բնակարանները ինչպես Երևանում են, այնպես էլ Հանրապետության տարբեր մարզերում:

Ամիսներ առաջ հայտնի էր դարձել, որ մանկատան շրջանավարտներին բնակարանների նվիրաբերության պետական ծրագրում ընդգրկվել են դրա իրավունքը չունեցող անձինք, ինչի առնչությամբ կա հարուցված քրեական գործ։

Այս առնչությամբ Հարությունյանը կարևորեց, որ այսուհետ անվանական ցուցակներում չընդգրկվեն կառավարության որոշումներով. նրա խոսքով՝ պետք է սահմանել հստակ չափորոշիչներ, որոնց համապատասխանության դեպքում անձինք կդառնան շահառու:

Մանրամասների համար առաջարկում ենք լսել պոդքաստը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am