Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Լանջիկում կառուցվում է խմելու ջրի մատակարարման ներքին ցանց

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Լանջիկում կառուցվում է խմելու ջրի մատակարարման ներքին ցանց

ԳՅՈՒՄՐԻ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Լանջիկում կառուցվում է խմելու ջրի մատակարարման ներքին ցանց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, աշխատանքներն իրականացվում են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:

 «Աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով մարզպետարանի ոլորտային պատասխանատուները շարունակում են այցելությունները համայնքներ։ Հերթական այցի ընթացքում ուսումնասիրվել է «Լանջիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագիրը: Պատասխանատուները խողովակաշարերի անցկացման գործընթացում արձանագրել են թերություններ, հանձնարարվել է երկու կապալառու կազմակերպություններին քայլեր ձեռնարկել դրանք շուտափույթ վերացնելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետարանի Տեղեկատավության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արաքսյա Կիրակոսյանը՝ տեղեկացնելով, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 154 մլն 210 հազար դրամ։ Ծրագրի գումարի 65 տոկոսը կառավարության համամասական հատկացումն է։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շինաշխարհ» ՍՊԸ-ն:       

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am