Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մալխաս Ամոյանը մրցեց աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր  սերբ Վիկտոր Նեմեշի հետ: Ամոյանն առավելության հասավ 7:1 հաշվով և դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր իր համար նոր քաշային կարգում:

Մալխաս Ամոնյանն աշխարհի այս առաջնության մեկնարկում պարտվել էր հունգարացի Զոլտան Լեւային: Սակայն հետագա պայքարի իրավունք էր սատցել, քանի որ հունգարը հասել էր ԱԱ-ի եզրափակիչ: Սփոփիչ երեք գոտեմարտերում Ամոյանը հաջորդաբար հաղթել էր Վրաստանի, Շվեդիայի և Ղազախստանի ներկայացուցիչներին:

Մալխաս Ամոյանը ըմբշմարտի աշխարհի և Եվրոպայի առաջնության չեմպիոն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am