Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության քառակի չեմպիոն է

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության քառակի չեմպիոն է

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության քառակի չեմպիոն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովի հետ: Հայ ըմբիշը հաղթանակ տոնեց 5:1 հաշվով:

Աշխարհի այս առաջնությունում Ալեքսանյանը մեկնարկել էր որակավորման փուլից, սակայն առաջին գոտեմարտի մրցակիցը հրաժարվել էր պայքարից: 1/8 եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը հաղթել էր աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարին և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ էլ ուժերը չափելով Ղրղզստանից Բեկսուլթան Մախմուդովի հետ` հաղթել 9:0 հաշվով: Կիսաեզրափակիչում Օլիմպիական խաղերի չեմպիոնը մրցում էր աշխարհի ներկայիս չեմպիոն Մոհամադխադի Աբդուլահ Սարավիի հետ: Հայ ըմբիշը հաղթել էր 3:1 հաշվով:

Արթուր Ալեքսանյանը Ռիո-2016-ի ոսկե, Տոկիո-2020-ի արծաթե և Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր է: Ալեքսանյանն աշխարհի չեմպիոն է դարձել 2014, 2015, 2017 թվականներին: Նա երկու անգամ նվաճել է ԱԱ-ի արծաթե մեդալը (2013, 2019): Հայ ըմբիշը Եվրոպայի 5-ակի հաղթող (2012, 2013, 2014, 2018, 2020 թվականներ) և Եվրոպական խաղերի չեմպիոն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am