Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ադրբեջանական զինուժից ոչնչացվել է 50 զինծառայող. ադրբեջանական կայքերը խոստովանում են մեծաթիվ կորուստների մասին

Ադրբեջանական զինուժից ոչնչացվել է 50 զինծառայող. ադրբեջանական կայքերը 
խոստովանում են մեծաթիվ կորուստների մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային իրավունքի կոպտագույն խախտմամբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա ձեռնարկված հարձակման հետևանքով ադրբեջանական զինուժը մեծ կորուստներ է կրել:

«Արմենպրես»-ը հաղորդում է, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը սկսված ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական զինուժից ոչնչացվել է 50 զինծառայող, այդ թվում՝ ադրբեջանական բանակի 42 զինծառայող և պետական սահմանապահ ծառայության 8 զինծառայող:

Ադրբեջանական կողմի հրապարակած պաշտոնական թվերն ակնհայտորեն պակաս են իրական թվերից։ Առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանական մեծաքանակ զորախումբը հարձակման փորձ անում ու մեծ կորուստներ կրելով` հետ շպրտվում։

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը երեկոյան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Թորոսյանի խոսքով՝ հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am