Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Տոկաևը կոչ է արել հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը ուժային մեթոդներով կարգավորելուց

Տոկաևը կոչ է արել հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը 
ուժային մեթոդներով կարգավորելուց

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առցանց գագաթնաժողովում կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու և կարգավորելու ուժային մեթոդների կիրառումից հրաժարվելու համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին տեղեկացրել է նախագահի մամուլի ծառայությունը։

Տոկաևն իր ելույթում ընդգծել է հակամարտությունը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու անհրաժեշտությունը՝ կողմերին հորդորելով անհապաղ սկսել բանակցությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am