Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Սեպտեմբերի 30-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ կանցկացնի «Հյուսիսային հոսք» գազատարի դեմ դիվերսիաների վերաբերյալ

Սեպտեմբերի 30-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ կանցկացնի «Հյուսիսային հոսք» գազատարի դեմ 
դիվերսիաների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հյուսիսային հոսք» գազատարի դեմ դիվերսիաների հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստը նախատեսված է սեպտեմբերի 30-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Telegram ալիքում հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Ֆրանսիայի Անվտանգության խորհրդի նախագահությունը մեզ տեղեկացրեց, որ հաշվի առնելով Անվտանգության խորհրդի աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածությունը, «Հյուսիսային հոսքի» դեմ դիվերսիաների վերաբերյալ մեր պահանջած հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 30-ին Նյու Յորքի ժամանակով 15:00-ին (Երևանի ժամանակով 21:00-ին)»,- նշել է Պոլյանսկին։

Սեպտեմբերի 26-ին Եվրոպա արտահանվող ռուսական երկու գազատարներում միաժամանակ միջադեպեր են տեղի ունեցել։ Ըստ Դանիայի և Շվեդիայի իշխանությունների տվյալների՝ գազի երկու արտահոսք է հայտնաբերվել։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառում նպատակային դիվերսիաները։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am