Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Եվրահանձնաժողովն առաջարկել է պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում առավելագույն գին սահմանել ՌԴ-ից նավթի ներմուծման համար

Եվրահանձնաժողովն առաջարկել է պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում 
առավելագույն գին սահմանել ՌԴ-ից նավթի ներմուծման համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանից նավթի ներմուծման  առավելագույն գին սահմանելու պաշտոնական առաջարկի մասին։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը:

«Այսօր այս փաթեթում մենք ներկայացնում ենք նավթի գների սահմանափակման իրավական դաշտը», - ասաց նա:

Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ մի շարք զարգացող երկրներ դեռ կարիք ունեն Ռուսաստանից ցածր գներով նավթի մատակարարումների, և սահմանափակումը կօգնի նվազեցնել Ռուսաստանի եկամուտները և պահպանել կայունությունը համաշխարհային էներգետիկ շուկաներում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am