Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մանուէլ Պետրոսյանը հաղթեց ChessMood մրցաշարում

Մանուէլ Պետրոսյանը հաղթեց ChessMood մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում կայացած ChessMood շախմատային միջազգային երկրորդ մրցաշարի հաղթողը Մանուէլ Պետրոսյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի վերջին` 9-րդ տուրում Մանուէլ Պետրոսյանը կիսեց միավորը Շանթ Սարգսյանի հետ: Առաջատարների շարքում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց միայն Տիգրան Պետրոսյանը:

9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր Մանուէլ Պետրոսյանը միայն լրացուցիչ միավորներով դարձավ մրցաշարի հաղթող: Նույնքան միավոր էր հավաքել նաև Իրանից Ամիրռեզա Բալան:

Շանթ Սարգսյանը 4-րդն է, Տիգրան Պետրոսյանը` 5-րդը:

ChessMood երկրորդ միջազգային մրցաշարի A ենթախմբին այս տարի մասնակցում էր 84 շախմատիստ Հայաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am