Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Մեր դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է լքի ՀՀ ինքնիշխան տարածքը. Ալեն Սիմոնյանը՝ Վալենտինա Մատվիենկոյին

Մեր դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է լքի ՀՀ ինքնիշխան 
տարածքը. Ալեն Սիմոնյանը՝ Վալենտինա Մատվիենկոյին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հոկտեմբերի 10-ին հյուրընկալել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, գործընկերները փաստել են, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բազմակողմանի կապերն անշեղորեն զարգանում են բարեկամության եւ փոխըմբռնման պատմական ավանդույթների հունով:

Նշվում է, որ զրուցակիցներն արձանագրել են, որ երկկողմ կապերի շարունակական զարգացման երաշխիքն ակտիվ երկխոսությունն է, որի շրջանակում առանձնացվել է խորհրդարանական փոխգործակցության նշանակալի դերակատարումը:

Հատուկ ընդգծվել է մեր խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովների համատեղ գործունեությունը, որտեղ ձեւավորվել է համատեղ նիստերի պրակտիկան: Հաջորդ ամիս Երեւանում նախատեսվում է Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը:

Նշվում է, որ ՀՀ ԱԺ նախագահը Վալենտինա Մատվիենկոյին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի մանրամասները՝ նշելով, որ մեր դիրքորոշումը միանշանակ է. ադրբեջանական զինված ուժերը պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը: Ծավալուն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությանը, որի ժամանակ հաշվի կառնվեն եւ կերաշխավորվեն Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը:

«Հայաստանի Հանրապետությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի մեր տարածաշրջանում հաստատվի ամուր խաղաղություն: Վստահ եմ, որ դա նաեւ լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության ռազմավարական շահերին»,- շեշտել է ՀՀ ԱԺ նախագահը:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյին հրավիրել է Երեւան:

«Հայաստանը մեզ համար ոչ միայն դաշնակից է, այլ  նաեւ եղբայրական ջերմ հարաբերություններով ենք կապված»,- նշել է Վալենտինա Մատվիենկոն՝ սիրով ընդունելով հրավերը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am