Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

ԱՄՆ ՄԶԳ-ն օգնության փաթեթներ կտրամադրի Վայոց ձորում Ադրբեջանի վերջին հարձակումներից տուժած 1 500 ընտանիքի

ԱՄՆ ՄԶԳ-ն օգնության փաթեթներ կտրամադրի Վայոց ձորում Ադրբեջանի վերջին 
հարձակումներից տուժած 1 500 ընտանիքի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորում Ադրբեջանի վերջին հարձակումներից տուժած 1 500 ընտանիքի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կտրամադրի օգնության փաթեթ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի հաղորդագրությամբ տեղեկացրել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակը:

«ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն առաքելության աշխատակիցների հետ հանգստյան օրերին միացան Արմավիրի զարգացման կենտրոնի թիմին՝ Ադրբեջանի վերջին հարձակումների հետևանքով տեղահանված և տուժած ընտանիքներին օգնության փաթեթներ բաժանելու համար:

Օգնության փաթեթները ներառում են սնունդ, հիգիենայի և անկողնային պարագաներ, ձմեռային վերմակներ։ ԱՄՆ ՄԶԳ թիմը նաև զրուցել է տեղահանված ընտանիքների հետ՝ ավելի լավ հասկանալու նրանց ներկայիս կացության վիճակը և մարտահրավերները»,- հայտնում են ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակից:

Նշվում է, որ Արմավիրի զարգացման կենտրոնն իր նախաձեռնությունը սկսել է Վայոց ձորից՝ առավել տուժած մարզից, և առաջիկա շաբաթներին կշարունակի օգնության փաթեթների բաշխումը Արագածոտնի և Արմավիրի մարզերում ապաստանած տեղահանվածներին։

«ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը շնորհակալ է իր տեղացի գործընկերներին, այդ թվում՝ Վայքի քաղաքապետարանին՝ վերջին հարձակումներից տուժած ընտանիքներին աջակցելու գործում նրանց համագործակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am