Սոչիում տեղի կունենան ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի երկկողմ, և ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպումները
20:40, 30 Հոկտեմբեր 2022
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Սոչիում նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում