Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը քննարկել են Քաջարանի թունելի կառուցման հարցը

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը  
քննարկել են Քաջարանի թունելի կառուցման հարցը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նոյեմբերի 1-ին Իրան կատարած այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գնել Սանոսյանի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից, հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

«Մասնավորապես, կարևորել եմ իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին, մրցութային գործընթացներին։

Քննարկել ենք նաև Քաջարանի թունելի կառուցման հարցը։

Անդրադարձել եմ նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներին, ինչն առաջիկայում թույլ կտա մեծացնել Իրանից եկող բեռնափոխադրումների ծավալները։

Կարևորել ենք ոլորտում համագործակցությունը, կարողությունների հզորացման ուղղությամբ տարվող աշխատանքները»,- նշված է նախարարի գրառման մեջ:

Նոյեմբրի 1-ին աշխատանքային այցով Թեհրան է ժամանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս պահին մեկնարկել են ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի բանակցությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am