Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացրել

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարարության ռազմավարական խողովակաշարերի պաշտպանության դեպարտամենտի աշխատակիցները մասնակցել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ռազմական անձնակազմերի «ETERNITY 2022» հրամանատարաշտաբային զորավարժություններին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

«Մեր զինվորականների համար անցկացվել է վերապատրաստում Թուրքիայից գնվող նավերի կառավարման համակարգի հետ կապված»,-ասվում է հայտարարության մեջ:

Ըստ տեղեկության՝ զորավարժությունների սցենարը հիմնված է խաղաղապահ գործողության վրա, որը նախատեսում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթատարի պաշտպանությունը ճգնաժամի ժամանակ։

Հաղորդվում է, որ զորավարժությունների նպատակն է բարձրացնել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի և իրավապահ մարմինների միջև փոխադարձ օպերատիվ կարողությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am