Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

ՀՀ նախագահը և Ուրուգվայի առաջին ռեզիդենտ դեսպանը կարևորել են 2023-ին Մոնտեվիդեոյում Հայաստանի դեսպանատան բացումը

ՀՀ նախագահը և Ուրուգվայի առաջին ռեզիդենտ դեսպանը կարևորել են 2023-ին 
Մոնտեվիդեոյում Հայաստանի դեսպանատան բացումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը:


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, շնորհավորելով Ուրուգվայի առաջին ռեզիդենտ դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ուրուգվայի դեսպանության բացումը և այս նշանակումը նոր խթան կհանդիսանա հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների զարգացման համար:

«Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նորանշանակ դեսպանը նշել է, որ իր առաքելության ընթացքում ջանք չի խնայելու հայ-ուրուգվայական տնտեսական ու մշակութային կապերի սերտացման և քաղաքական երկխոսությունը որակական նոր մակարդակի բարձրացման համար:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է հայ-ուրուգվայական հարաբերությունների լավագույն ավանդույթներին, շեշտել, որ դեռևս Խորհրդային միության տարիներից Ուրուգվայը հայ հասարակության համար հարազատ երկիր է, որը հայտնի է որպես Հայոց Ցեղասպանությունն առաջինը ճանաչած պետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իր խոսքում նախագահը մասնավորապես նշել է. «Համոզված եմ, որ մեր դեսպանատունն էլ շուտով կբացվի և դա իրականում նոր խթան կլինի մեր հարաբերություններին, և մենք կարող ենք մեր հնարավորություններն ավելի շատ օգտագործել, խոսքը հատկապես տնտեսական հարաբերությունների և ինչու չէ, նաև տուրիզմի ու մշակույթի մասին է»:

Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը Հանրապետության նախագահին է փոխանցել Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լոկալլեի ողջույնները և նշել, որ իր համար պատիվ է լինել Ուրուգվայի առաջին ռեզիդենտ դեսպանը Հայաստանում:

Իր խոսքում դեսպանը մասնավորապես ասել է. «Ուրուգվայն առաջին անգամն է, որ ունի պաշտոնական ներկայություն Հայաստանում, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի հետ Ուրուգվայն ունի ավելի քան հարյուրամյա բարեկամություն, չնայած այն հանգամանքին, որ Ուրուգվայի հայ համայնքն այնքան մեծ չէ որքան Արգենտինայի Հանրապետության հայկական համայնքը, բայց, անկախ դրանից, պետք է նշեմ, որ հայ համայնքի դերը երեքուկես միլիոնանոց Ուրուգվայում շատ էական և կարևոր է: Համայնքի կարևոր հանձնառությունն է եղել, որ Հայաստանը ներկայացված լինի Ուրուգվայում»:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն ու նորանշանակ դեսպանը քննարկել են թվայնացման, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում հայ-ուրուգվայական փոխգործակցության ներուժին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Ուրուգվայում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման հնարավորությանը: Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծվել է հաջորդ տարվա ընթացքում Մոնտեվիդեոյում Հայաստանի դեսպանատան բացման կարևորությունը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am