Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Վանաձորի ավագանին կրկին արտահերթ նիստ է նշանակել. համայնքի 2023 թվականի բյուջեն դեռ հաստատված չէ

Վանաձորի ավագանին կրկին արտահերթ նիստ է նշանակել. համայնքի 2023 թվականի 
բյուջեն դեռ հաստատված չէ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, Վանաձորի ավագանու արտահերթ նիստ է նշանակված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշվում է Վանաձորի համայնքապետարանի կայքում: Օրակարգում ներառված են մի շարք հարցեր, այդ թվում Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեի նախագիծը հաստատելու մասին:

Տևական ժամանակ է, ինչ Վանաձորի ավագանին չի կարողանում քվորում ապահովել, «Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիքի» անդամները բոյկոտում են ավագանու նիստերը:

Ընտրությունների արդյունքների վերահաշվարկի՝ «Լուսավոր Հայաստանի» բողոքարկման պահանջի հետևանքով վարչական դատարանն արգելանք է սահմանել, որի համաձայն՝ ավագանին իրավունք չունի համայնքապետ ընտրելու օրակարգով նիստ հրավիրել: Եվ չնայած վարչապետը համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել, ընդդիմությունը բոյկոտում է նիստերը:

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայացած ընտրություններից օրեր անց «Ասլանյան» դաշինքի առաջնորդ, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել էր, ապա կալանավորվել: Նա մեղադրվում է համայնքապատկան հողերի նշանակության փոփոխության և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Ասլանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am