Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը կայծակնային շախմատի աշխարհի 
առաջնության բրոնզե մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 3-րդն է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը 21 հնարավորից հավաքելով 15 միավոր՝ կիսեց 2-3-րդ տեղերը Հիկարու Նակամուրայի հետ, սակայն լրացուցիչ միավորներով գրավեց երրորդ տեղը:

Առաջին տեղում աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է, ով հավաքեց 16 միավոր:

Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը վերջին տուրում գերազանցեց ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանային:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Զավեն Անդրիասյանը 32-րդն է, Տիգրան Պետրոսյանը`33-րդը, Շանթ Սարգսյանը` 38-րդը:

Կանանց պայքարում լավագույն արդյունքը գրանցեց Էլինա Դանիելյանը, որը 14-րդն է:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am