Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Արամ Հովհաննիսյանը՝ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ

Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Արամ 
Հովհաննիսյանը՝ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 9-ին ստորագրած որոշումների համաձայն՝ Կամո Ցուցուլյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում, իսկ Արամ Հովհաննիսյանը՝ Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումները հրապարակված են ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում:

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել էր մի քանի պաշտոնյայի զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին հրամանագրեր: Նա զբաղեցրած պաշտոնից ազատել էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հովհաննիսյանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանին:

Ըստ Փաշինյանի որոշումների՝ ՆԳ փոխնախարարներ են նշանակվել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Դավիթ Համբարյանն ու ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Արփինե Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am