ՀՀ նախագահ Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
14:10, 15 Հունվար 2023
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 15-ից 17-ն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիայի Հանրապետություն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, այցի շրջանակներում Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, ինչպես նաև Էստոնիայի վարչապետի և Ռիյգիկոգուի՝ խորհրդարանի խոսնակի հետ։
Ըստ աղբյուրի՝ ՀՀ նախագահը կայցելի նաև Տալլինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia բրիֆինգ կենտրոն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում