Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Էրդողանը հաստատել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի դեր ստանձնելու պատասխանատվությունը

Էրդողանը հաստատել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի դեր 
ստանձնելու պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ Անկարան պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի դեր ստանձնել երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը:

Ավելի վաղ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի  ժամանակ հայտարարել էր Անկարայի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման գործում միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am