Վարչապետն այցելել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ, Բեռլինում հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
21:47, 2 Մարտ 2023
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ նրան դիմավորել է հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամերթը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տարվող աշխատանքներըին և այլ թեմաների:
Վարչապետը Բեռլինում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում