Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. Փաշինյան

Ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային 
փաստահավաք առաքելության գործուղումը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմի հերթական սադրանքների, գործողությունների համատեքստում ավելի ու ավելի հրատապ է դառնում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ անդրադառնալով Արցախում Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբի հարձակմանը, որի հետևանքով Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանության 3 ծառայող է զոհվել:

«Այս ամենի ընդգծմամբ ավելի ու ավելի հրատապ է առնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը և ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, որոնք արտահայտվում են միջազգային դատարանների որոշումները չկատարելով, Լաչինի միջանցքը փակելով, ռազմական սադրանքներ ու ահաբեկչական գործողություններ ձեռնարկելով»,-ասաց վարչապետը:

Միևնույն ժամանակ, Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտումը և խաղաղության օրակարգին հավատարմությունը:

Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբի՝ մարտի 5-ի առավոտյան ձեռնարկած հարձակման հետևանքով զոհվել էր Արցախի ՆԳՆ ոստիկանության 3 ծառայող, ևս մեկը վիրավորվել էր։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am