Երևանում՝ 11:07,   28 Փետրվար 2024

Խորհրդարանի նիստ, բողոքի ակցիաներ, ձերբակալվածների ազատ արձակում. ի՞նչ իրավիճակ է Վրաստանում

Խորհրդարանի նիստ, բողոքի ակցիաներ, ձերբակալվածների ազատ արձակում. 
ի՞նչ իրավիճակ է Վրաստանում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում այսօր կեսօրին տեղի կունենա խորհրդարանի նիստ, որը կուղեկցվի բողոքի ակցիայով: Ակնկալվում է, որ խորհրդարանի նիստին քննարկվող հարցերից մեկը կլինի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը խորհրդարանը պետք ՝է քվեարկությամբ տապալի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխող մեծամասնությունը հետ է կանչել օրինագիծը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sputnik գործակալության վրացական ծառայությանը:

Հաղորդվում է, որ խորհրդարանում կխստացվեն անվտանգության միջոցառումները. շենք մուտք գործել կարող են միայն պատգամավորները և հավատարմագրված լրագրողները:

Վրաստանում մարտի 7-ից շարունակվող զանգվածային ցույցերից հետո իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը և օրինագիծը նախաձեռնող «Ժողովրդի իշխանություն» հասարակական շարժումը մարտի 9-ին հետ էին կանչել նախագիծը։ Օրինագծով նախատեսվում էր օտարերկրյա ազդեցության գործակալներ ճանաչել ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները, որոնց ֆինանսավորման 20 %-ն արտերկրից է:

Գործընթացն ավարտելու համար խորհրդարանը պետք է քվեարկությամբ տապալի  առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը:

Օրինագծի հետկանչի որոշումը ողջունել են Վրաստանի բոլոր արևմտյան գործընկերները և միջազգային կազմակերպությունները:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես շնորհավորել է ակցիայի մասնակիցներին հաղթանակի կապակցությամբ և իր աջակցությունն է հայտնել շարունակվող ակցիային:

Ցուցարարների երկրորդ պահանջն էր ազատ արձակել մարտի 7-ի և 8-ի ակցիաների ժամանակ բոլոր ձերբակալվածներին: Այս պահանջը ևս բավարարվել է: Ըստ Վրաստանի Ներքին գործերի նախարարության՝ ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել: Ըստ ՆԳՆ-ի՝ նրանց մի մասը կանգնել է դատարանի առաջ, իսկ մյուսներն ազատ են արձակվել մեկուսարանում մնալու ժամկետի ավարտից հետո: Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել էր 133 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]