Երևանում՝ 11:07,   14 Ապրիլ 2024

Հայկական Ucraft-ն ընդգրկվել է Forbes-ի՝ կայքերի ստեղծման լավագույն անվճար գործիքների ցանկում

Հայկական Ucraft-ն ընդգրկվել է Forbes-ի՝ կայքերի ստեղծման լավագույն անվճար 
գործիքների ցանկում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր Forbes ամսագիրը հայկական Ucraft կայքերի կոնստրուկտորն ընդգրկել է 2023թ. կայքերի ստեղծման լավագույն անվճար գործիքների ցանկում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ucraft-ի հետ նույն ցանկում են GoDaddy-ը, WordPress-ը, Mailchimp-ը, Wix-ը և այլ հայտնի գործիքներ։ 

Forbes Advisor Small Business անկախ խմբագրական թիմը մանրամասն մեթոդաբանությամբ վերլուծել է վեբ կայքերի ստեղծողներին և առանձնացրել փոքր բիզնեսի համար կայքերի ստեղծման 10 լավագույն գործիքները:

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ucraft-ը կայքերի պատրաստման հարթակ է, որտեղ հնարավոր է առանց ծրագրավորման և դիզայնի հմտությունների ստեղծել պրոֆեսիոնալ կայքեր մեծ և միջին բիզնեսների համար՝ պորտֆոլիո, բլոգ, օնլայն խանութ: Հարթակը հնարավորություն է տալիս օգտագործել խմբագրման պարզ ու արդյունավետ գործիքներ՝ անկախ ոլորտից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]