Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ընթացքի մեջ են Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի կառուցման աշխատանքները  

Ընթացքի մեջ են Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի կառուցման աշխատանքները

 

ԳՅՈՒՄՐԻ, 16 ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ընթացքի մեջ են Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Համալիրն իր հագեցվածությամբ եզակի է լինելու ոչ միայն Գյումրի քաղաքի, այլև ամբողջ Հայաստանի համար: Շինարարությունն իրականացվում է պետական միջոցների հաշվին:

Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը, «Արմենպրես»-ին ներկայացնելով աշխատանքների ընթացքը, կարևորեց, որ ոչ մի խնդիր չկա, ու աշխատանքներն ընթանում են նորմալ: «Կա ֆինանսավորում, և ոչ մի խնդիր չկա աշխատանքներն ընդհատելու: Այս ընթացքում կատարվել են միայն նախագծային որոշակի փոփոխություններ՝  ավելացել է լողավազանն ու հրաձգարանը: Փոփոխությունների հետ կապված գումարը ևս ավելացել է: Շինարարը աշխատանքներն ավարտելու է 2024 թվականի վերջին, կամ 2025 թվականի սկզբին: Տա Աստված, շուտով ավարտենք այդ աշխատանքներն ու ունենանք մի կառույց, որտեղ կանցկացնենք Եվրոպայի ու աշխարհի առաջնություններ»,-նշեց Վաչագան Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ համալիրը կունենա ինչպես մարզումային, այնպես էլ մրցումային դահլիճներ:

Մրցումային դահլիճները կընդունեն խաղային և մենապայքարային  մարզաձևերը, իսկ  մարզումային են ըմբշամարտի, ծանրամարտի և ընդհանուր ֆիզիկական պատրաստականության դահլիճները: Համալիրն ունենալու նաև հյուրանոցային մասնաշենք ու սննդի կետ, ինչը թույլ կտա մի շարք ուսումնամարզական հավաքներ անցկացնել տարբեր մարզաձևերից:

Համալիրն ունենալու է նաև բացօթյա խաղադաշտ շուրջ հազար հանդիսականի համար նստատեղով, իսկ դրա շուրջ լինելու են վազքուղիներ:     

Արմենուհի Մխոյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am