Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բրիտանիայում ավելի քան 130 հազար պետական ծառայողներ գործադուլի են դուրս եկել

Բրիտանիայում ավելի քան 130 հազար պետական ծառայողներ գործադուլի են 
դուրս եկել

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարության 132 վարչությունների ավելի քան 130 հազար պետական ​​ծառայողներ այսօր գործադուլի են մասնակցում՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը երկրում բարձր գնաճի պայմաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sky News-ը։

Պետական և առևտրային ծառայությունների աշխատողների արհմիության (Public and Commercial Services Union, PCS) կողմից կազմակերպված ակցիաներն անցկացվում են Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում՝ Լոնդոնում, Անգլիայի հարավում գտնվող Դուվր և Ֆոլքստոն նավահանգստային քաղաքներում, Լիվերպուլում, Պրեստոնում և Նոթինգհեմում, Գլազգոյում, Էդինբուրգում և Սուոնսիում:

«Մեր արհմիության անդամներն այսօր (գործադուլի) են դուրս եկել այն պատճառով, որ աշխատավարձերի աճը հետ է մնում գնաճի ցուցանիշներից՝ տասնամյակների ընթացքում աշխատավարձերի բարձրացումը զսպելու ֆոնին: Աշխատատեղի երաշխիքը երբեք այսքան ցածր չի եղել քաղաքացիական ծառայություն ոլորտում», - ասել է PCS-ի ներկայացուցիչ Մարտին Քավանոն:

Իր հերթին PCS-ի ղեկավար Մարկ Սերվոտկան նշել է, որ արհմիության անդամներին արվել է «աշխատավարձերի բարձրացման ամենավատ առաջարկը երկրում»։

Նրա կարծիքով՝ բրիտանական կառավարությունը «ծաղրում է պետական ​​ծառայողներին»։ Ավելի վաղ Միացյալ Թագավորության իշխանությունները հայտարարել էին պետական ​​ծառայողների աշխատավարձը միջինը 4,5%-ով ավելացնելու պատրաստակամության մասին։

Մեծ Բրիտանիայում անցյալ տարվա վերջից սկսվել է գործադուլների ալիք, որը պայմանավորված է կտրուկ թանկացումներով (2022 թ. արդյունքներով գնաճը կազմել է 10,5%) և իրական եկամուտների անկմամբ: Գործադուլներին, բացի պետական ​​ծառայողներից, մասնակցում են երկաթուղայիններ, բուժաշխատողներ, ավտոբուսների վարորդներ, սահմանապահներ, փոստատարներ, ուսուցիչներ, համալսարանի դասախոսներ և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ։ Բրիտանական իշխանությունները քանիցս հայտարարել են, որ չեն կարող իրենց թույլ տալ պետական ​​հատվածում աշխատող մարդկանց աշխատավարձերը հասցնել գնաճի մակարդակի, քանի որ նման միջոցները կհանգեցնեն երկրում գների հետագա աճի և բյուջեի վրա չափից ավելի մեծ բեռ կստեղծեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am