Հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր, Ադրբեջանի ԶՈՒ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է
23:27, 12 Մայիս 2023
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ, մայիսի 12-ի Ժամը 23:10-ի դրությամբ, Ադրբեջանի ԶՈՒ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ըստ աղբյուրի՝ ժամը 23:10-ի դրությամբ, հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր:
«Հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում նաև կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը, կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանց որևէ կերպ անդրադառնալուց, առավել ևս` հրապարակելուց:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում