Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակից վիրավորված հայ զինծառայողը մահացել է, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում

Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակից վիրավորված հայ զինծառայողը մահացել է, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոթքի հատվածում մայիսի 17-ին հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը մինչև հոսպիտալ տեղափոխվելը զոհվել է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 17-ին ժամը 16:15-ի սահմաններում կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացել էր Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն այնուհետև կրակ են բացել նաև վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորվել է նաեւ բուժակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am