Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

ՄԱԿ ՄԻ հանձնակատարը կարևորել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և բնակչությանը հումանիտար ազդեցությունից զերծ պահելը

ՄԱԿ ՄԻ հանձնակատարը կարևորել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և 
բնակչությանը հումանիտար ազդեցությունից զերծ պահելը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում հունիսի 19-ին գումարվել է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի  53-րդ նստաշրջանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրակարգի երկրորդ կետի ներքո աշխարհում մարդու իրավունքների առկա իրավիճակի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Ֆոլկներ Թյուրքը։

Անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանին, նա, մասնավորապես,  Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել խաղաղության ջանքերը խարսխել մարդու իրավունքների վրա: Հանձնակատարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժվելու և խաղաղ բնակչությանը հումանիտար ազդեցությունից զերծ պահելու կարևորությունը։

Ֆոլկներ Թյուրքը նշել է, որ ՄԱԿ Մարդու իրավուքների բարձր հանձնակատարի գրասենյակը տարիներ շարունակ ձգտել է մուտք գործել Հարավային Կովկասի տարածաշրջանի դե ֆակտո իշխանությունների արդյունավետ վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Նա շեշտել է, որ մարդիկ ավելի խոցելի են դառնում ՄԱԿ-ի մարդու իրավուքներով զբաղվող կառույցների հետ շփման և նրանց կողմից կանոնավոր մոնիտորինգի բացակայության պայմաններում: ՄԱԿ-ի Թյուրքը նաև շեշտել է, որ մուտքն այդ տարածքներ հնարավորություն կտա իրականացնել մարդու իրավունքների գնահատումներ և լուծել մարդկանց կարիքները, ինչպես նաև օգնել վստահության ձևավորմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am