Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեկնարկել է ֆուտզալի «Գալաքսի չեմպիոնների լիգա 2023» մրցաշարը

Մեկնարկել է ֆուտզալի «Գալաքսի չեմպիոնների լիգա 2023» մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հուլիսի 3-ին տրվել է ֆուտզալի  «Գալաքսի Չեմպիոնների լիգա 2023» մրցաշարի մեկնարկը, որը «Գալաքսի» ընկերությունների խումբը կազմակերպում է արդեն երրորդ անգամ:

Galaxy Champions League -1.jpg (440 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունների խմբից, մրցաշարին այս  տարի մասնակցում են Խմբի կազմում հանդես եկող ընկերությունների  8  թիմեր՝  80 մասնակիցներով:   Մոտ երկու շաբաթ տևող  խաղերին մասնակցության  հայտ են ներկայացրել  «Galaxy», «Megafood», «Paul», «Santafe», «TI'ME», «Ucom», «Ucom Glory», «Yerevan Mall» թիմերը։

Սպասված մրցաշարն այս տարի տեղի  է ունենում  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» մարզադահլիճում՝  խոստանալով դառնալ թիմային աշխատանքի և մարզական պատրաստվածության յուրօրինակ  ցուցադրություն:

Galaxy Champions League -2.jpg (307 KB)

«Վստահ եմ, որ այս  մրցաշարը լինելու է թիմային ոգու, արդար խաղի ու առողջ մրցակցության օրինակ, ինչը դրսևորվում է  մեր ամենօրյա աշխատանքում, երբ յուրաքանչյուր ոք  իր ներդրումն է  ունենում «Գալաքսիի» նախագծերի իրագործման և մարդկանց կյանքի որակի բարելավման համար»,-ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

«Չեմպիոնների լիգա»-ն  ոչ միայն հնարավորություն է տալիս «Գալաքսի» խմբի աշխատակիցներին ցուցադրել իրենց մարզական ունակությունները, այլև  ամրապնդում է   ընկերությունների միջև միասնության ու համերաշխության  զգացումը։

Galaxy Champions League -3.jpg (348 KB)

Նախապատրաստական փուլից սկսած մարզական տրամադրությունն ու մրցակցությունը վարակել են թե  խաղացողներին, թե մյուս աշխատակիցներին, որոնք խաղերին կհետևեն  ակտիվ հանդիսատեսի կարգավիճակով։

2021թ-ին «Գալաքսի Չեմպիոնների լիգա»-ի  գավաթակիր  է  դարձել  «Ucоm1», իսկ 2022թ․-ին՝ «Megafood» թիմը։

Նման միջոցառումներ կազմակերպելով՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը վերահաստատում է  կենսունակ կորպորատիվ մշակույթի ստեղծմանն ուղղված իր ջանքերն ու  նվիրվածությունը։

«Գալաքսի ընկերությունների խումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր թիմերին, խաղացողներին և աջակիցներին, ովքեր իրենց ներդրումն են ունենում «Չեմպիոնների լիգա մրցաշարի»  կազմակերպման գործում:  Նրանց ոգևորությունն ու մարզական տրամադրվածությունը վճռորոշ նշանակություն ունեն ֆուտզալի մրցաշարը ավանդական դարձնելու գործում։

Galaxy Champions League -4.jpg (315 KB)

«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերության շրջանառության զգալի մասն ուղղվում է Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am