Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Երաժիշտ Վահագն Ստեփանյանը հայտնվել է Billboard-ի հիթ-շքերթում

Երաժիշտ Վահագն Ստեփանյանը հայտնվել է Billboard-ի հիթ-շքերթում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժշտական պրոդյուսեր, երգահան և կոմպոզիտոր Վահագն Ստեփանյանը դարձել է առաջին հայ անկախ արտիստը, որ տեղ է զբաղեցրել Billboard-ի հիթ-շքերթում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նրա «A New Chapter» ձայնասկավառակը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը «Billboard Contemporary Jazz Albums» աղյուսակում։

Ձայնասկավառակը ստեղծելիս Ստեփանյանը համագործակցել է այնպիսի ճանաչված  արտիստների հետ, ինչպիսիք են Դեյվ Կոզը, Էրիկ Մուրը, Գրեգ Հոուն, Իդա Նիլսենը, Մարկ Լետիերին և Ֆիլիպ Լասիտերը:

Վահագնը նաև «Գրեմմի»-ի միակ քվեարկող անդամն է Հայաստանից, որ ներկայացնում է Լոս Անջելեսի «Chapter»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am