Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իսպանիան Leopard տանկերի և զրահամեքենաների նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա

Իսպանիան Leopard տանկերի և զրահամեքենաների նոր խմբաքանակ է ուղարկել 
Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայի կառավարությունը Leopard 2A4 տանկերի և զրահափոխադրիչների նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ հուլիսի 24-ին Սանտանդերի նավահանգստից դուրս է եկել մի նավ՝ ռազմական եւ հումանիտար բեռներով՝ նախատեսված Ուկրաինայի համար։ Սպասվում է, որ ամբողջ բեռը կարող է հանձնվել Կիեւին օգոստոսի սկզբին։ «Մասնավորապես, Իսպանիայի ուղարկած բեռը կազմված է չորս Leopard 2A4 տանկերից, որը խոստացել էր կառավարությունը, դրանք կգումարվեն վեց Leopard 2-ներին, որոնք արդեն հանձնվել են Ուկրաինայի կառավարությանը»,- նշել են նախարարությունում։

Գերատեսչությունում հստակեցրել են, որ Կիև են ուղարկվել նաև 10 զրահամեքենա, 10 բեռնատար, շտապօգնության մի քանի մեքենա և տարբեր զինամթերք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am