Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր Լիգան կկրի «IDBank Պրեմիեր Լիգա» անվանումը

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր Լիգան կկրի «IDBank Պրեմիեր Լիգա» անվանումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 29-ին մեկնարկում է Հայաստանի Պրեմիեր Լիգան, որի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և IDBank-ը կհամագործակցեն նոր ձևաչափով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին այս մասին տեղեկացրին IDBank-ից:

«Ինչպես հայտնի է, IDBank-ը հանդիսանում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գլխավոր հովանավորը։ Այժմ կազմակերպություններն ընդլայնում են համագործակցության շրջանակը։ ՀՖՖ-ն և IDBank-ը և ձեռք են բերել համաձայնություն համագործակցել նաև  Հայաստանի Պրեմիեր Լիգայի շրջանակում։ Այսպիսով, Հայաստանի Պրեմիեր Լիգան առաջիկա մրցաշրջանում կկրի «IDBank Պրեմիեր Լիգա» անվանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով իրադարձությանը, նշել է․ «Արդեն մի քանի ամիս է՝ համագործակցում ենք IDBank-ի հետ: Այժմ ընդլայնում ենք համագործակցության շրջանակը։ Վստահ եմ, որ կկարողանանք միասին նպաստել Հայաստանի Պրեմիեր Լիգայի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը և հայկական ակումբային ֆուտբոլի զարգացմանը»:

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ հույս ունեն, որ IDBank-ի և ՀՖՖ-ի միջև համագործակցությունը կնպաստի բնակչության էլ ավելի լայն զանգվածներում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության աճին և միջազգային ասպարեզում հայկական ֆուտբոլի ճանաչելիության բարձրացմանը։ «Ուրախ ենք, որ մեր համագործակցությունից ի վեր մեր տղաները հզոր հաղթանակներ են տարել։ Հույս ունենք, որ այս առաջնությունն էլ ավելի հաջող ընթացք կունենա, և մեր թիմերն էլ ավելի մեծ հաջողություններ կգրանցեն», - նշում է Մհեր Աբրահամյանը։ 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am