Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

«Եվրոպացիներն հանուն Արցախի». բողոքի լուռ ակցիա՝ Եվրոպական խորհրդի շենքի դիմաց

«Եվրոպացիներն հանուն Արցախի». բողոքի լուռ ակցիա՝ Եվրոպական խորհրդի 
շենքի դիմաց

ԲՐՅՈՒՍԵԼ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի շենքի դիմաց հուլիսի 28-ին տեղի ունեցավ լուռ բողոքի ակցիա, որի հիմնական նպատակն էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում առկա հումանիտար աղետի վրա։ Ակցիայի մասնակիցների պահանջը մեկն է՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնել Արցախի ապօրինի շրջափակմանը վերջ տալու համար։

20230728-CAB-Schuman-010.jpg (1002 KB)

Բողոքի լուռ ակցիան կազմակերպել էր Բելգիայի հայ համայնքը՝ «Եվրոպացիները հանուն Արցախի» համաեվրոպական շարժման շրջանակներում։ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ եվրոպական մի շարք երկրների հայ համայնքների ղեկավարներ հանդիպել են եւ ստեղծել այս շարժումը։ Շարժման առաջին ակցիան տեղի ունեցավ Բրյուսելի Եվրոպական թաղամասում՝ Եվրոպական խորհրդի եւ հանձնաժողովի աշխատակիցներին ի ցույց «Միջազգային հանրության լռությունը սպանում է մեր երեխաներին», «Երեսուն հազար երեխա սննդից եւ դեղորայքից զուրկ է», «Բացեք Արցախի կյանքի ճանապարհը» կարգախոսներով, Արցախի դատարկված խանութների, մրսող եւ մոմի լույսի տակ մնացած երեխաների լուսանկարներով պաստառներն ավելի քան խոսուն էին։

20230728-CAB-Schuman-014.jpg (627 KB)

Ակցիայի մասնակիցները հիշեցրեցին, որ աշխարհը չի կարող աչք փակել անմեղ քաղաքացիների, հատկապես խոցելի ու անպաշտպան երեխաների տառապանքների վրա, որոնք կրում են շրջափակման հետևանքների ողջ ծանրությունը:

20230728-CAB-Schuman-015.jpg (821 KB)

Որպես «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության ներկայացուցիչներ և մտահոգ քաղաքացիներ՝ ցուցարարները համոզված են, որ կոլեկտիվ ջանքերը և ԵՄ կոնկրետ աջակցությունը կարող են վճռորոշ դեր խաղալ շրջափակումը վերացնելու և տուժածների տառապանքը մեղմելու գործում։ Ակցիայի կոորդինատոր, Բելգիայի հայ համայնքի վեհաժողովի նախագահ Կարեն Թադեւոսյանը «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի հետ զրույցում նշեց, որ  շարժման գերնպատակն է Արցախի շուրջ ստեղծված օրհասական իրավիճակը շտկելուն նպաստելը՝ համախմբելով Սփյուռքի ներուժը, և անվերապահ աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետությանն ու ժողովրդին ի՝ պաշտպանություն արցախահայության ազատ ինքնորոշման իրավունքի։

20230728-CAB-Schuman-017.jpg (404 KB)

Լուռ ակցիայի ընթացքում մի խումբ ծնողներ երեխաների հետ միասին նամակ հանձնեցին՝ ուղղված Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Նամակում Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները խնդրում են ԵՄ ղեկավարներին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի դեմ և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու անօրինական շրջափակումը։ Ակցիայի մասնակիցները նաև ընդգծել են միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը, ինչպես նաև Արցախի բնիկ հայ ժողովրդի հրատապ կարիքների բավարարումը։

20230728-CAB-Schuman-018.jpg (568 KB)

Ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները հույս ունեն, որ միջազգային հանրությունն ու հատկապես Եվրամիությունը կգործադրեն իրենց դիվանագիտական ազդեցությունն ու մարդասիրական հանձնառությունը՝ փրկելու եւ պաշտպանելու անմեղ մարդկային կյանքերը, քանի որ այլ կերպ տարածաշրջանում արդարություն եւ կայունություն չի կարող լինել։

20230728-CAB-Schuman-021.jpg (450 KB)

20230728-CAB-Schuman-023.jpg (613 KB)

20230728-CAB-Schuman-025.jpg (544 KB)

20230728-CAB-Schuman-028.jpg (636 KB)

20230728-CAB-Schuman-031.jpg (543 KB)

20230728-CAB-Schuman-034.jpg (525 KB)

20230728-CAB-Schuman-060.jpg (872 KB)

20230728-CAB-Schuman-008.jpg (889 KB)

Լիլիթ Գասպարյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am