Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Փյունիկ»-ը Հայաստանի առաջնության մեկնարկում հաղթեց «Ալաշկերտ»-ին

«Փյունիկ»-ը Հայաստանի առաջնության մեկնարկում հաղթեց «Ալաշկերտ»-ին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2023/24 մրցաշրջանի անդրանիկ տուրի վերջին խաղում «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Փյունիկ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երևանյան ակումբներից մեկնարկային խաղում հաղթանակ տոնեց «Փյունիկ»-ը, որը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ալաշկերտ»-ի դարպասը: «Նռնագույնների» կազմում աչքի ընկան Մալաքյանը և Հարությունյանը:

Առաջին տուրի շրջանակներում «Շիրակ»-ը հաղթել էր «Վեստ Արմենիա»-ին (2:4), «Նոա»-ն` «Վան»-ին (1:0), «Ուրարտու»-ն` ԲԿՄԱ-ին (1:2), «Արարատ-Արմենիա»-ն` «Արարատ»-ին (1:3):

Հայաստանի առաջնության երկրորդ տուրի խաղերը կկայանան օգոստոսի 4-7-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am