Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԵՄ բնակչությունը 2022 թվականին երկու տարվա ընթացքում առաջին անգամ աճել է

ԵՄ բնակչությունը 2022 թվականին երկու տարվա ընթացքում առաջին անգամ 
աճել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության (ԵՄ) բնակչությունը 2022 թվականին երկու տարվա ընթացքում առաջին անգամ ավելացել է Covid-19 համաճարակի հետևանքով առաջացած անկումից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ԵՄ վիճակագրական վարչությունը (Eurostat):

2022 թվականի արդյունքներով՝ ԵՄ բնակչությունը կազմել է 448,4 մլն մարդ: Նախորդ տարի այդ թիվը 446,7 էր: Համավարակի ավարտից հետո միգրացիոն հոսքերի ակտիվացումը, ինչպես նաև Ուկրաինայից տեղահանվածների զանգվածային ներհոսքն ապահովել են աճի զգալի բաժին:

Նախորդ երկու տարիներին բացասական դինամիկա է նկատվել. 2020 թվականին բնակչությունը նվազել է մոտ 500 հազարով, 2021 թվականին ՝ գրեթե 300 հազարով:

ԵՄ բնակչությունը 1960 թվականից մինչև 2023 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում աճել է 26%-ով ՝ 354,5 միլիոնից հասնելով 448,4 միլիոնի:

ԵՄ ընդհանուր բնակչության գրեթե կեսը (47%) ապրում է երեք երկրներում ՝ Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում:

Չնայած տարածաշրջանում ընդհանուր ցուցանիշն աճում է, 2022 թվականին ԵՄ անդամ բոլոր պետություններում դրական միտում չի նկատվել: Նշված ժամանակահատվածում յոթ երկրներում բնակչության թիվը նվազել է, ամենամեծ չափով ՝ Իտալիայում (179 419 մարդով), ամենափոքրը՝ Սլովակիայում (5 920 մարդով):

Մյուս 20 պետություններում աճ է գրանցվել. ամենաակտիվ աճը գրանցվել է Գերմանիայում (+1,12 մլն մարդ), իսկ ամենաթույլը՝ Լատվիայում (+7 251 մարդ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am