Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Փյունիկ»-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Օսլոյում. «Արարատ- Արմենիա»-ի հետ խաղը հետաձգվել է

«Փյունիկ»-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Օսլոյում. «Արարատ-
Արմենիա»-ի հետ խաղը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնֆերենցիաների լիգայի «Բուդյո-Գլիմտ»-«Փյունիկ» հանդիպումից հետո հայկական  ակումբի պատվիրակությունը տեղափոխող ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյի միջազգային օդանավակայանում, ինչի պատճառով Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի օգոստոսի 14-ին կայանալիք «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Փյունիկ»-ը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Կոնֆերենցիաների լիգայի «Բուդյո-Գլիմտ»-«Փյունիկ» հանդիպումից հետո մեր ակումբի պատվիրակությունը տեղափոխող ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյի միջազգային օդանավակայանում, ու, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, խնդրանքով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հետաձգել խաղը, որը բավարարվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am