Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են Լաչինի միջանցքի 
ճգնաժամի հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը ցավակցական խոսքեր է փոխանցել նախօրեին Մախաչկալայի բենզալցակայանի պայթյունի պատճառով զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ արագ ապաքինում մաղթել տուժածներին։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները, ինչպես նաեւ անդրադարձ է եղել ադրբեջանական պատանդառության մեջ գտնվող ռազմագերիների հայրենադարձմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am