Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայ շախմատիստները պարտվեցին Մ-16 համաշխարհային օլիմպիադայի վերջին մրցափուլում՝ զրկվելով մրցանակային տեղից

Հայ շախմատիստները պարտվեցին Մ-16 համաշխարհային օլիմպիադայի վերջին 
մրցափուլում՝ զրկվելով մրցանակային տեղից

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում ավարտվեց շախմատի՝ մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադան։ Վերջին մրցափուլում Հայաստանի թիմը պարտվեց Ղազախստանի առաջին թիմին և հայտնվեց 7-րդ հորիզոնականում։ Հայ շախմատիստները վերջին մրցափուլից առաջ 12 միավորով զբաղեցնում էին 3-րդ հորիզոնականը՝ իրենցից առաջ թողնելով Թուրքիայի և Չինաստանի թիմերին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով chess-results.com կայքը, մեր շախմատիստները վերջին խաղափուլում մրցելով Ղազախստանի առաջին թիմի հետ՝ պարտվեցին 0,5-3,5 հաշվով։ Առաջին խաղատախտակին հանդես եկած Ռոբերտ Փիլիպոսյանը ոչ-ոքի ավարտեց իր մրցելույթը, իսկ Էրիկ Գասպարյանը, Բենիկ Ագասարովն ու Նվարդ Հայրապետյանը տանուլ տվեցին իրենց մրցախաղերը։

Նշենք, որ նախորդ 8 մրցափուլերում մեր թիմը հաղթել էր Ճապոնիայի, Անգլիայի, Սլովակիայի, Նիդեռլանդների, Հունգարիայի թիմերին, պարտվել Թուրքիայի ընտրանուն, ոչ-ոքի խաղացել Չինաստանի ու Ադրբեջանի թիմերի հետ։

Մ-16 տարեկանների շախմատային օլիմպիադան մեկնարկել էր օգոստոսի 13-ին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am