Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Իսպանիայում անոմալ շոգի նոր ալիք է սկսվել

Իսպանիայում անոմալ շոգի նոր ալիք է սկսվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամռանը չորրորդ անգամ Իսպանիա է հասել անոմալ շոգը, և դրա գագաթնակետը սպասվում է առաջիկա օրերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Էֆե» գործակալությունը:

Ըստ կանխատեսումների՝ օգոստոսի 21-ին և 22-ին  ջերմաստիճանը երկրի տարբեր մասերում կհասնի 39-ից 43 աստիճանի: Այսպիսով, Բալեարյան կղզիների շրջանում, ինչպես նաև Իսպանիայի հարավ-արևմուտքում և հյուսիս-արևելքում սպասվում է մոտ 40 աստիճան: Անդալուզիայի հարավ-արևմուտքում ջերմաչափերը կբարձրանան մինչև 43 աստիճան: Երկրի կենտրոնական մասում, ինչպես նաև Գալիցիայի հարավային մասում և Մալյորկայում՝ մոտ 39 աստիճան: Կատալոնական Լեռիդայում և Ժիրոնայում, ինչպես նաև Բարսելոնայում բնակիչներին կոչ են արել պատրաստվել ոչ միայն 40 աստիճան շոգի, այլև փոթորկի և հորդառատ անձրևների:

Երկրի մեծ մասում անոմալ բարձր ջերմաստիճանի պատճառով անտառային հրդեհների առաջացման վտանգը գնահատվում է բարձր:

Այս շոգ շրջանը, ինչպես սպասվում է, կտևի մինչև օգոստոսի 24-ը, իսկ հետո շոգը կնվազի:  

Շոգ եղանակի պատճառով երկրում մոլեգնում են անտառային հրդեհները: Այս տարի Իսպանիայում բնական հրդեհներն արդեն ոչնչացրել են գրեթե 64 հազար հեկտար տարածք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am