Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Եվրահանձնակատարը հանդես է եկել ԵՄ-ի կողմից Ուկրաինայի հետ ագրոառևտուրը մինչև տարեվերջ սահմանափակելու օգտին

Եվրահանձնակատարը հանդես է եկել ԵՄ-ի կողմից Ուկրաինայի հետ 
ագրոառևտուրը մինչև տարեվերջ սահմանափակելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը պետք է երկարաձգի սեպտեմբերի 15-ին Ուկրաինայի հարևան հինգ երկրների կողմից ուկրաինական ագրոարտադրանքի ներմուծման արգելքը առնվազն մինչև 2023 թվականի վերջը, կարծում է գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատար Յանուշ Վոյցեխովսկին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Իմ խնդիրն է համոզել Եվրահանձնաժողովին և անդամ երկրներին, որ, առաջին հերթին, ԵՄ-ն պետք է սուբսիդավորի Ուկրաինայից նավահանգիստներ և երրորդ երկրներ հացահատիկի տարանցումը, և երկրորդ՝ ներմուծման արգելքը պետք է տարածի այդ հինգ երկրների վրա, այդ թվում ՝ Լեհաստանի, առնվազն մինչև տարեվերջ»,- ասել է նա լեհական ռադիոյի եթերում:

Վոյցեխովսկին առաջարկել է, որ ԵՄ-ն ֆինանսավորի Ուկրաինային իր օգնության շրջանակներում հացահատիկի տեղափոխումը նշանակված նավահանգիստներ, որտեղից հացահատիկը կուղարկվի Աֆրիկա և Ասիա:

Եվրահանձնակատարը պնդում է, որ Ուկրաինայից հացահատիկի ներմուծումը ԵՄ սահմանամերձ երկրներ նույնպես «վնասակար լուծում» է ուկրաինացի ֆերմերների համար: 

Նա հավելել է, որ Ուկրաինան պետք է ամսական մոտ 4 մլն տոննա հացահատիկ արտահանի: Նա հստակեցրել է, որ ԵՄ-ն ի վիճակի է նման քանակությամբ հացահատիկ տարանցել նավահանգիստներ, բայց «դրա համար միջոցներ են հարկավոր»:

Եվրահանձնաժողովը հունիսի 5-ին համաձայնություն է տվել Ուկրաինայից հինգ երկիր՝ Բուլղարիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա և Սլովակիա ցորենի, եգիպտացորենի, կանոլայի և արևածաղկի արտահանման սահմանափակումները մինչև սեպտեմբերի 15-ը երկարաձգելու վերաբերյալ: 

Ուկրաինան երկար տարիներ Սև ծովի իր նավահանգիստներով արտահանել է հացահատիկի և այլ գյուղատնտեսական արտադրանքի հիմնական ծավալը։ Սակայն, երկրի տարածքում ռազմական գործողության սկսվելուց հետո նավահանգիստների աշխատանքը խիստ սահմանափակ էր։ Արտահանման հոսքերը հիմնականում վերակողմնորոշվել են դեպի Եվրոպա։

Ուկրաինայի հացահատիկի ասոցիացիայի (Uza) գնահատականներով՝ 2023/2024 թվականների նոր տարեշրջանում Ուկրաինայից հացահատիկի արտահանումը կարող է կազմել գրեթե 48 միլիոն տոննա, մինչդեռ անցած տարեշրջանում, որն ավարտվել է հունիսի 30-ին, Uza-ի գնահատմամբ ՝ այն հասել է 58 միլիոն տոննայի:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am