Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ալեքսանդր Պետրակով. «Պատրաստ ենք Թուրքիայի հավաքականի հետ մրցախաղին»

Ալեքսանդր Պետրակով. «Պատրաստ ենք Թուրքիայի հավաքականի հետ 
մրցախաղին»

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ «Յենի Էսքիշեհիր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն անդրադարձել է գալիք մրցախաղին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Պետրակովը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ կայանալիք մրցախաղը շատ կարևոր է, Հայաստանի ընտրանու խաղացողներն առողջ են և պատրաստ են հանդիպմանը:

«Եթե Թուրքիայի հավաքականը կարողանա հաղթել, ապա 90 տոկոսով կկարողանա լուծել Եվրո-2024-ի եզրափակիչ դուրս գալու հարցը: Իսկ այդ պարագայում մենք կբարդացնենք մեր խնդիրը: Կարող եմ մեկ անգամ ևս կրկնել այն, որ մեզ հինգ եզրափակիչ է սպասվում»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։

Թուրքիա-Հայաստան մրցախաղը տեղի կունենա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am